«Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» տարբեր տարբերակներ է ուսումնասիրում: Ֆրանկը ֆավորիտ չէ, բայց նրա թեկնածությունն այս պահին քննարկման փուլում է։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ հավանականությամբ կդադարեցնի համագործակցությունը Էրիկ տեն Հագի հետ այս մրցաշրջանից հետո։ Հոլանդացու աշխատանքն «Օլդ Թրաֆորդում» չի տպավորում ակումբի ղեկավարությանը: