Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Կոպենհագենին» (3-1):
Պեպ Գվարդիոլայի թիմի համար այս հաղթանակը 10-րդ անընդմեջն էր եվրագավաթների գլխավոր մրցաշարում։
Պատմության մեջ առաջին անգամ անգլիական թիմը Չեմպիոնների լիգայում կարողացավ 10 հանդիպում անընդմեջ հաղթանակ տանել։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մրցակիցը կորոշվի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։