«Չելսին» երկու թեկնածու ունի՝ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու համար, եթե նա հեռանա անգլիական ակումբից, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատները» հետաքրքրված են Ռուբեն Ամորիմով (Սպորտինգ) և Ռոբերտո Դե Զերբիով (Բրայթոն): Երկու մարզիչներն էլ հետաքրքիր են նաև «Լիվերպուլին», որը տարբերակներ է փնտրում Յուրգեն Կլոպին փոխարինելու համար, բայց նրանք մերսիսայդցիների համար առաջնային տարբերակը չեն:
Նշվում է, որ «Չելսին» միաժամանակ աջակցություն է հայտնում Պոչետինոյին։ Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ լոնդոնյան ակումբը դեռ չի նախատեսում բաժանվել արգենտինացուց։
52-ամյա Պոչետինոն գլխավորել է «Չելսին» 2023 թվականի հուլիսի 1-ին։