«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին ասել է, որ միլանյան ակումբում իր կարիերայի հենց սկզբից հավատում էր Լաուտարո Մարտինեսի հաջողություններին։
«Ես ուրախ եմ Լաուտարոյի համար, երբ մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, մենք հույս ունեինք, որ նա կհասնի այս մակարդակին։
Նա հավատարիմ է թիմին, նա դարձել է օրինակ բոլոր խաղացողների համար, մակարդակ, որին պետք է համապատասխանել։ Նա մեր ավագն է»,- Զանետիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:
Այս մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։