«Բարսելոնան» լրջորեն մտավախություն ունի կապտանռնագույնների կիսապաշտպան Պեդրիի առողջության հետ կապված, որը վնասվածք էր ստացել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ վերջին խաղում (0:0):
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի մոտ կրկնվել է աջ ազդրի մկանի վնասվածքը։ Այս վնասվածքն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում արդեն երկու անգամ անհանգստացրել է Պեդրիին։ Այս պահին կատալոնական ակումբի բժշկական շտաբը չի կարողանում նշել իսպանացի խաղացողի՝ շարք վերադառնալու նախնական ժամկետները և ներկայիս իրավիճակը բնութագրում է որպես «չափազանց անհանգստացնող»։ Պեդրիին նաև խորհուրդ են տվել չդիմել վիրահատության՝ կենտրոնանալով պահպանողական բուժման վրա։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կիսապաշտպանը կբացակայի մինչև մարտի վերջ, սակայն վտանգ կա, որ նա կարող է խաղադաշտ դուրս չգալ մինչև մրցաշրջանի ավարտը։