«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել գոլ խփել Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ ԱՄԷ-ի «Ալ-Այնի» հետ առաջին խաղում (0:1): Այսպիսով, պորտուգալացի հարձակվողի ինը խաղից բաղկացած գոլային շարքն ընդհատվել է։
Վերջին անգամ Ռոնալդուն «Ալ-Նասրի» պաշտոնական խաղում գոլ չէր խփել դեկտեմբերի 1-ին: Դա տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Հիլալի» հետ խաղում՝ 0:3: Բոլոր մրցաշարերում հաջորդ ինը հանդիպումների ընթացքում 39-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Ալ-Ռիադի», «Ալ-Շաբաբի» (երկու անգամ), «Ալ-Իթթիֆակի», «Ալ-Իթթիհադի», «Ալ-Թաունի», «Ալ- Ֆաթեհի» և «Ալ-Ֆեյհայի» (երկու անգամ) դարպասները:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 34 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։