Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվեց նեապոլյան թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան։ 81-րդ րոպեին Ֆեդերիկո Կյեզան հավասարեցրեց խաղի հաշիվը։
7 րոպե անց Ջակոմո Ռասպադորիի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
«Նապոլին» 43-րդ միավորով 7-րդ տեղում է։ «Յուվենտուսը» 57 միավորով 2-րդ տեղում է։