Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։
Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է 47-ամյա իտալացուն առաջարկել պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսի վերջ և բարձրացնել նրա աշխատավարձը։
Սիմոնե Ինձագին միլանյան թիմը գլխավորում է 2021 թվականի հունիսից։ Մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։