«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում (1:0) կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին ուղղված արդար խաղի կանոնները խախտելու մեղադրանքների վերաբերյալ։
«Պուլիշիչը ազնիվ խաղացող է, և նա հարգում էր խաղը: Դուք խաղում եք այնքան ժամանակ, քանի դեռ մրցավարը չի սուլում: Այլ կերպ չէինք կարող։
Դժվար խաղ էր մրցավարի համար։ Թվում էր, թե նա չափից ավելի է պատժում մանր խախտումների համար, ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է, և կարելի է խուսափել մեծ քանակությամբ դեղին քարտերից»,- գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։