«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատասխանել է հարձակվող Վիկտոր Օսիմhենի` իտալական ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Որոշ խաղացողներ երկար տարիներ են մնում, մյուսներին գնում են ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին»:
Դժվար է ֆուտբոլիստներին պահել թիմում, երբ նրանց կարիքն ունեն հարուստ ակումբները:
Ես կարող եմ հաստատել, որ Օսիմհենի պայմանագրում տրանսֆերի փոխհատուցման կետ կա։ Եվ այն շատ բարձր է»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։