Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է նոր տրանսֆեր ձևակերպել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կատալոնացիները հետաքրքրված են Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Նիկո Ուիլյամսի ծառայություններով։
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: