Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային լիմիտին համապատասխանելու համար «Չելսին» առաջիկա ամռանը ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողների։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբին անհրաժեշտ է 100 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ ստանալ (117 միլիոն եվրո): Ընդգծվում է, որ կվաճառվեն հետևյալ խաղացողները․ հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Արմանդո Բրոյան, ձախ պաշտպաններ՝ Յան Մատսենը, Մարկ Կուկուրելյան և Լյուիս Հոլը, կենտրոնական պաշտպան Տրևոր Չալոբան և կիսապաշտպան Կոնոր Գալահերը։
Նշվում է, որ լոնդոնյան թիմը փորձելու է նաև ամրապնդել կենտրոնական հարձակվողի, ձախ և կենտրոնական պաշտպանի դիրքերը։