«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Լուտոնի» հետ խաղում (6:2) ստացած վնասվածքից հետո երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ «Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը։
«Ջեքը պատրաստ չի լինի այս շաբաթավերջին: Ես չգիտեմ, թե երբ նա կկարողանա վերադառնալ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):