«Նյուքասլը» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի ծառայություններով։
Այդ մասին հայտնել է Bild հրատարակության ֆուտբոլային բաժնի ղեկավար Քրիստիան Ֆալկը։
Հաղորդվում է, որ «կաչաղակները» մտածում են հաջորդ մրցաշրջանում 36-ամյա Նագելսմանին հրավիրելու մասին՝ փոխարինելու իրենց ներկայիս գլխավոր մարզիչ Էդի Հաուին:
Նշենք, որ Յուլիան Նագելսմանը կարող է դառնալ անգլիական ակումբի պատմության մեջ առաջին գերմանացի մարզիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յուլիանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։