«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ Այսպիսով, միլանցիները չորս գոլ են խփում Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ։
Թիմի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մեկնաբանել է հանդիպման արդյունքները․
«Ինչպե՞ս ենք չորս խաղում անընդմեջ չորս գոլ խփում: Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունը մեզ հունից հանեց, բայց․․․ Մենք հասկացանք, թե որքան գեղեցիկ է ֆուտբոլը և որքան հաճելի է մեծ խաղեր խաղալը։ Այժմ մենք փորձում ենք յուրաքանչյուր հանդիպում վերածել մեծ իրադարձության»,- միլանյան ակումբի պաշտպանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է: