«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն այս պահին Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանների քառյակում է։
Իտալացի ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի «Ատալանտայի» հետ խաղում (4-0), այժմ ընթացիկ մրցաշրջանում իր ակտիվում ունի 4 գոլ և 6 գոլային փոխանցում։
Թոփ 5 լիգաների պաշտպաններից միայն երեքն են ավելի արդյունավետ գործողություններ կատարել ընթացիկ մրցաշրջանում՝ Ալեքս Գրիմալդոն (Բայեր, 8+10), Ժերեմի Ֆրիմպոնգը (Բայեր, 7+7) և Կիրան Տրիպյեն (Նյուքասլ, 1+10):
Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է: