«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Մենք սիրում ենք Սիմոնեին և ակնհայտորեն ցանկանում ենք շարունակել աշխատել նրա հետ, ճիշտ ժամանակին կսկսենք բանակցությունները։
Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, բայց նա երջանիկ է այստեղ, և մենք շատ գոհ ենք Սիմոնեի աշխատանքից»,- միլանյան ակումբի ղեկավարի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սիմոնե Ինձագին միլանյան թիմը գլխավորում է 2021 թվականից։ Այս ընթացքում թիմը երեք անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 2022/2023 մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։