«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի ջախջախիչ հաղթանակը «Ատալանտայի» հետ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։ Հանդիպումը կայացել է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
«Առաջին 10-15 րոպեներին «Ատալանտան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա, ուստի մենք պետք է գլուխ հանեինք և ճիշտ արձագանքեինք: Մեկնարկը մեզ համար անսովոր էր, բայց հետո մենք գոլ խփեցինք, հարվածեցինք դարպասաձողին ու վստահ անցանք երկրորդ խաղակեսին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
26 տուրից հետո «Ինտերը» 69 միավորով միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ատալանտան» իր հերթին 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: