«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ Այսպիսով, միլանցիները չորս գոլ են խփում Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ։
Վերջին անգամ «Ինտերն» Ա Սերիայի խաղում չորսից քիչ գոլ է խփել փետրվարի 4-ին, «Յուվենտուսի» դեմ խաղում (1-0):
Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի երկուշաբթի օրը՝ մարտի 4-ին: Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ջենոային»։
Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է: