Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Լիդսին» 3։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Մատեո Ֆերնանդեսը։ Մինչև ընդմիջում «Չելսիից» աչքի ընկան Նիկոլաս Ջեքսոնն ու Միխայլո Մուդրիկը։
59-րդ րոպեին Ֆերնանդեսը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ։
90+1-րդ րոպեին Կոնոր Գալահերի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին»։