«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին կարող է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ադրիան Սանչեսը։
Աղբյուրի համաձայն՝ Գավիի վերականգնման առաջին փուլը հաջող է ավարտվել, և խաղացողը հիանալի է զգում իրեն։ Նշվում է, որ նրա մասնակցությունը Եվրո-2024-ին 100%-ով բացառված չէ։
Հիշեցնենք, որ կապտանռնագույնների կիսապաշտպան Գավին վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նոյեմբերին Իսպանիայի և Վրաստանի հավաքականների միջև կայացած խաղում (3:1):