Փարիզում առաջիկա ամռանը կայանալիք 33 –րդ օլիմպիական խաղերին կծառայեն 35 մրցավայրեր: Դրանցից 14-ը գտնվում են օլիմպիական ավանից հեռու՝ 10 կմ շառավղով։
Կառույցների մեծ մասն արդեն պատրաստ է: Մրցումների մի մասը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքին հարող տարածքներում:
Ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները կկայանան Բորդո, Նանտ, Լիոն, Սենտ Էտյեն, Նիս և Մարսել քաղաքների մարզադաշտերում, սյորֆինգի ստուգատեսը՝ Թաիթի նահանգի Թեահուպու քաղաքում։