«Յուվենտուսը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։ Այս մասին գրում է իսպանական Fichajes-ը։
Նախկինում Մորատան արդեն խաղացել է թուրինյան թիմի կազմում։
«Բյանկոներիները» դեմ չեն փորձառու հարձակվողի հետ ևս մեկ անգամ համագործակցելուն:
Սպասվում է, որ ամռանը մադրիդցիները պատրաստ կլինեն վաճառել Մորատայի տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց։