«Ռոման» որոշում է կայացրել թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի ապագայի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ ցանկացած այլ լիգայի ակումբ կարող է նրա տրանսֆերը գնել 12 միլիոն եվրոյով։
«Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ և հեռացնել այս կետը պայմանագրից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։