«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է «ռոսոներիների» նախկին տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի հետ իր առաջին զրույցի մասին։
«Մալդինիի հետ առաջին շփումն ամենահեշտը չէր. հենց նա եկավ, նա ինձ մի կողմ տարավ ու ասաց. «Դու խաղում ես սոցցանցերում լուսանկարներ տեղադրելու համար։ Դա պետք է փոխվի, հակառակ դեպքում միշտ կշարունակես երկու գոլ խփել մրցաշրջանում»: Նա ճիշտ էր իր ասածի մեջ, և ճիշտ էր նաև ինձ հետ այդ ձևով խոսելիս»,- Լեաուի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։