Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Լեչեին»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 4:0 հաշվով։
Հանդիպման 15-րդ րոպեին աչքի ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ խփելով Ա Սերիայում իր 100-րդ գոլը։
54-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Դավիդե Ֆրատեզին։ 2 րոպե անց դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը։
68-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Ստեֆան դե Վրեյը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Ինտերը» 25 խաղից հետո 66 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։