Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, որն Ա Սերիայում 1000 միավոր է վաստակել։
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում թուրինցիները սեփական հարկի տակ հաղթեցին «Ֆրոզինոնեին»՝ 3:2 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ 56-ամյա իտալացու գլխավորած թիմերն ընդհանուր առմամբ վստակել են1002 միավոր։
Ալեգրին երկրորդ անգամ է գլխավորել «Յուվենտուսը» 2021 թվականին։ Մինչ այդ նա թուրինյան թիմի հետ արդեն աշխատել էր 2014-ից 2019 թվականներին։ Նա մարզել է նաև «Միլանը», «Կալյարին» և «Սասուոլոն»: