Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է ֆուտբոլային հանդիպումների իր նախասիրությունների մասին.
«Ինձ դուր է գալիս դիտել «Միլանի» հանդիպումները։ Այն, հավանաբար, ամենատարբերվողն է մեծ թիմերի շրջանում, և նրանց խաղերը միշտ տարբերվում են միմյանցից։ Նրանք կարող են գրեթե ամեն ինչ անել խաղադաշտում։ Դա մեծապես պայմանավորված է Պիոլիով, ով մրցունակ թիմ է կառուցել:
Միևնույն ժամանակ, Դե Ռոսին ևս փոփոխություն մտցրեց «Ռոմայի» կազմում։ Սա հեշտ չէր անել այսքան կարճ ժամանակում։
Ա Սերիայում անակնկալն ինձ համար «Բոլոնիան» է, որտեղ ես որոշ նմանություններ եմ տեսնում իմ նախորդ տարվա «Նապոլիի» հետ»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։