«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան կարող է պատժել կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում (1:1) փոխարինվելու արձագանքի համար, հայտնում է Il Mattino-ն։
68-րդ րոպեին Կալցոնան վրացի ֆուտբոլիստին փոխարինեց Յեսպեր Լինդստրյոմով։ Կվարացխելիան, լքելով խաղադաշտը, չսեղմեց մարզչի ձեռքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կալցոնան զայրացել է կիսապաշտպանի վրա և նրա հետ զրույց է ունեցել։ Ակումբի ղեկավարությունը դիտարկում է Կվարացխելյային տուգանելու հնարավորությունը, և կա նաև հավանականություն, որ նա կմնա պահեստայինների թվում Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում։
2023/24 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։