Դարպասապահ Ուգո Լյորիսը բացատրել է, թե ինչու է որոշել «Տոտենհեմից» տեղափոխվել ամերիկյան «Լոս Անջելես» ակումբ՝ ավելի ցածր աշխատավարձով:
«Ես իմ կարիերայի մի կետում եմ, որտեղ կարող եմ ինքս որոշել, թե որտեղ աշխատել: MLS-ում ամեն ինչից գոհ եմ։ Նրանք ունեին դարպասապահների բյուջե, որը չէին կարող գերազանցել, քանի որ դրանք կանոններ են»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
37-ամյա ֆրանսիացին ամերիկյան ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Լոս Անջելեսի» հետ մինչև 2024 թվականի ավարտը։