Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին»։ Թիմերը կխաղան Սան Սեբաստիանի (Իսպանիա) «Ռեալե Արենա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
Թիմերի մեկնարկային կազմերը՝
«Ռեալ Սոսյեդադ»՝ Ռեմիրո, Տրաորեն, Լե Նորման, Գալան, Պաչեկո, Մենդես, Սուբիմենդի, Զախարյան, Կուբո, Բարենեչեա, Սիլվա:
«Վիլյառեալ»՝ Յորգենսեն, Ալբիոլ, Մոսկերա, Բայի, Մորենո Ա., Կոկլեն, Կոսենյա, Բաենա, Ահոմաշ, Մորենո, Գեդեշ:
«Ռեալ Սոսյեդադը» 6-րդն է Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 25 խաղում վաստակել է 40 միավոր։ «Վիլյառեալը» 26 միավորով 13-րդ տեղում է: Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (62):