ՀՊԼ 21-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման միակ գոլը խփել է Ֆանյե Տուրեն 36-րդ րոպեին։ Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել հանդերձարանից՝ հաղթական խաղից հետո։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 32 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Վանը» 17 միավորով՝ 8-րդ։