Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է մադրիդյան ակումբի ֆրանսիացի այլ խաղացողների մասին։
«Սա մշտական երեւույթ է։ Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի ֆուտբոլիստների հետ պատմություն ունի։ Նախկինում մի քանի ֆրանսիացի ֆուտբոլիստներ այստեղ նվաճել են գավաթներ և լավ հանդես են եկել: Այժմ մենք՝ ֆրանսիացի նոր խաղացողներս, պետք է շարունակենք այս ժառանգությունը»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը:
Այս պահին Մադրիդի «Ռեալը» երեք ներկայացուցիչ ունի Ֆրանսիայից՝ Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան և Ֆերլան Մենդին։