Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Այաքսի» տրանսֆերային արշավը։
««Այաքսի» տրանսֆերներն այնքան վատ իրականացվեցին, որ այժմ մնում է միայն սպասել մրցաշրջանի ավարտին։
Նրանք պայմանագիր են կնքել Ջորդան Հենդերսոնի հետ, ով երբեմն խաղում է կա՛մ շատ լայն, կա՛մ շատ հետ: Սա ոչ մեկին չի ուրախացնում:
Կտեսնեք, նրանք հինգշաբթի օրը միայն մեծ բախտի օգնությամբ կկարողանան անցնել «Բուդո/Գլիմտին»։ Այդ դեպքում ավելի լավ է ամբողջովին դուրս մնալ»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը։