«Միլանը» դիտարկում է ամռանը Ստեֆանո Պիոլիին փոխարինելու տարբերակները։
«Ռոսոներիներn» ամռանը կարող են հեռացնել Ստեֆանո Պիոլիին: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, իսկ Եվրոպա լիգայում հաղթանակը կարող է ազդել ակումբի ղեկավարության որոշման վրա: .
Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Միլանը» հետևում է Տիագո Մոտայի աշխատանքին «Բոլոնիայում» և գոհ է խաղացողներին զարգացնելու նրա կարողությունից, հարձակվողական, բայց հավասարակշռված խաղաոճից: Մոտան համարվում է Պիոլիին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը։
Ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ակումբի սեփականատերերի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, առաջարկում է Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։ Իտալացի մասնագետն անցյալ տարվա մարտին է հեռացել է «Տոտենհեմից»։