Լամին Յամալը պատմել է իր մանկության և ֆուտբոլային առաջին տպավորությունների մասին։
«Հիշում եմ, երբ 4 տարեկան էի, մի օր ընկերներիս հետ դուրս եկա և տեսա, որ հայրս ու մեծ զարմիկս այգում ֆուտբոլ են խաղում: Հենց այդ պահին ես սիրահարվեցի այդ խաղին։
Կարծում եմ՝ երեխա ժամանակ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել դրսում, քան տանը: Եվ անընդհատ ֆուտբոլ էի խաղում։ Երբ փոքր էի, ինձ դարպասին էին կանգնեցնում։
Այնտեղ հաճախ գնդակով հարվածում էին դեմքիս, բայց չէր ցավում։ Ես լաց չէի լինում, թեև միշտ կապտուկներով էի տուն գալիս։ Տատիկս հիշում էր, որ երբ անձրև էր գալիս, ես հաճախ էի ընկնում ու թրջվում։ Բայց այն ժամանակ ես դրան ոչ մի կարևորություն չէի տալիս»,- ասել է «Բարսելոնայի» վինգերը Mundo Deportivo-ին։