«Մարսելը» հայտարարել է Ջենարո Գատուզոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
««Մարսելը ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել Ջենարոյին, ինչպես նաև նրա անձնակազմին՝ իրենց ահռելի ներդրման և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որը նրանք ցուցաբերել են ամենօրյա ռեժիմով։ Ակումբը նրանց հաջողություն է մաղթում ապագայում», ասված է ակումբի հայտարարության մեջ։
Գատուզոն «Մարսելը» գլխավորում էր նախորդ տարվա սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը 2024 թվականին հաղթանակ չի տարել Լիգա 1-ում։
Փետրվարի 19-ին հաղորդվում էր, որ Գատուզոյին կարող է փոխարինել 70-ամյա Ժան Լուի Գասեն։
22 տուրից հետո «Մարսելը» 30 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: