Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ինտերի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Սա հիանալի թիմ է: Նրանք կարողանում են ոչ միայն լավ հարձակվել, այլ նաև պաշտպանվել: Բարդ հանդիպում է լինելու լարված մրցակցությամբ: Հույս ունեմ, որ կարող ենք հաղթել։ Լինում են պահեր, երբ կարողանում ես լավ խաղալ, և լինում են դեպքեր, երբ պետք է տանջվել ու պայքարել։ Չեմպիոնների լիգայի մակարդակը աճում ։ Հուսով ենք, որ մեր լավագույն խաղը կանցկացնենք,- Կոկեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
«Ինտեր» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։