«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» հետ սպասվող առաջին հանդիպման մասին։
«Գեղեցիկ խաղ է սպասվում: Մենք ամբողջովին կենտրոնացած ենք մեր վրա։ Պետք է խաղալ ամենաբարձր մակարդակով։ Գրիզմանը անհավանական խաղացող է, բայց նրա առաջադրած խնդիրները կարող են լուծվել, եթե մենք միասին աշխատենք:
«Ինտեր» գալուց հետո ես շատ բան եմ սովորել։ Հուսանք, որ այս մրցաշրջանի այս հատվածում կարող ենք պահպանել մեր հիանալի մարզավիճակը: Լաուտարո Մարտինեսն աշխարհի լավագույն հարձակվողներից է, և նրա հետ հեշտ է խաղալ: Հուսով եմ հետագայում առաջընթաց կգրանցենք»,- Թյուրամի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 20-ին, Միլանում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։