Իտալացի մասնագետ Վալտեր Մացցարին լքել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նեապոլցիների գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանչեսկո Կալցոնան, որն աշխատում է Սլովակիայի հավաքականում։
«Շնորհակալ եմ Վալտեր Մացարիին՝ «Նապոլիի» և Դե Լաուրենտիսների ընտանիքի ընկերոջը՝ այս դժվար պահին թիմին աջակցելու համար: Նա կմնա նեապոլցիների սրտերում»,- «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
62-ամյա Մացարին նեապոլյան թիմը գլխավորում էր 2023 թվականից։ Այս պահին «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է՝ 24 տուրերից հետո վաստակած 36 միավորով։
Փետրվարի 21-ին «Նապոլին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ։