«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Մոնցայից» կրած պարտությունից հետո (2:4) խոսել է թիմի հեռանկարների մասին։
«Եվրոպա լիգան կդառնա՞ մեր առաջնահերթությունը։ Ա Սերիան դեռ կարևոր է, մենք պետք է մնանք մոտիվացված երկու մրցաշարերում էլ։ Առաջնության անպարտելի շարքն ավարտվել է, բայց մենք պայքարելու տեղ ունենք. մենք դեռ չենք երաշխավորել երրորդ տեղը, սակայն այժմ մենք հեռու չենք երկրորդ հորիզոնականից: Մենք պետք է փորձենք հնարավորինս շատ միավորներ վաստակել մնացած հանդիպումներում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Միլանը» 52 միավորով շարունակում է զբաղեցնել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: