«Մարսելի» ղեկավարությունը դժգոհ է 2023/24 մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը լրջորեն դիտարկում է Ջենարո Գատուզոյին պաշտոնանկ անելու հարցը։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում տարել է ընդամենը 9 հաղթանակ։
Ֆրանսիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում թիմը 22 խաղից հետո 30 միավորով 9-րդն է։
Ջենարո Գատուզոն գլխավորում է «Մարսելը» 2023 թվականի սեպտեմբերից, նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։