Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային Մելում Մեժլումյանը 7-5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելին՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
61 կգ քաշայինների պայքարում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Մեր մարզիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր ալբանացի Զելիմխան Աբակարովին։