«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան, որը 2023 թվականի ամառվանից ազատ խաղացողի կարգավիճակում է, հայտնել է իր հաստատակամ մտադրությունը՝ շարունակել կարիերան Իսպանիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա դարպասապահը չի դիտարկի առաջարկներ այլ առաջնություններից, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայից և Սաուդյան Արաբիայի Պրո լիգայից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դե Խեան մոտ է անգլիական «Նյուքասլի» հետ պայմանագիր կնքելուն։
Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է սաուդյան «Ալ-Շաբաբը»:
Անցած մրցաշրջանում Դե Խեան բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 հանդիպման, որոնցից 25-ում դարպասն անառիկ է պահել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո: