Ավարտվել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Յուվենտուսն» ու «Վերոնան»։ Խաղը կայացել է Վերոնայում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
11-րդ րոպեին «Վերոնայի» հարձակվող Միխայել Ֆոլորունշոն բացել է խաղի հաշիվը։ 28-րդ րոպեին թուրինցիների հարձակվող Դուշան Վլահովիչը հավասարեցրել է հաշիվը։ 52-րդ րոպեին տանտերերի հարձակվող Տեյանի Նոսլինը կրկին առաջ է մղել իր թիմին։ 55-րդ րոպեին կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խփել է թուրինյան ակումբի երկրորդ գնդակը։
Իտալիայի առաջնության 25 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 54 միավոր և այժմ երկրորդ տեղում է։ Իր հերթին, Ս Սերիայի նույնքան հանդիպումներից հետո «Վերոնան» վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։