Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչներից մեկը փետրվարի 12-ին մասնակցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցություններին, հայտնում է Carrusel Deportivo-ն։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, հարձակվողի մեկ այլ ներկայացուցիչ եղել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգ»-«Ռեալ Մադրիդ» (0:1) առաջին հանդիպմանը, որտեղ նրան տեսել են մադրիդցիների խաղացող Օրելիեն Չուամենիի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին անվանի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն էր տարածել այն մասին, որ Մբապեն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին տեղեկացրել է, որ առաջիկա ամռանը, երբ ավարտվի նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը, կլքի ակումբը։
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: