Ավարտվել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Նապոլին» ու «Ջենոան»։ Խաղը կայացել է Նեապոլի Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում և ավարտվել է 1:1 հաշվով։
47-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ջենոայի» կիսապաշտպան Մորտեն Ֆրեննրուպը։ 90-րդ րոպեին տանտերերի հարձակվող Սիրիլ Նգոնգեն հավասարեցրել է հաշիվը:
Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Նապոլին» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է տասներորդ տեղը։ Իր հերթին Ա Սերիայի 25 խաղից հետո «Ջենոան» վաստակել է 30 միավոր և 12-րդ տեղում է: