«Սյունիքը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Վահագն Հայրապետյանի հետ։
Թիմի կապանցի նորեկը «Փյունիկի» ակադեմիայի սան է, որտեղ հասել է մինչև ակումբի գլխավոր թիմ։ 26-ամյա հենակետայինը հանդես է եկել նաև «Ալաշկերտում» և «Նոայում», ռուսական «Կայրաթում», իսկ 2023 թվականն անցկացրել է ղազախական «Ակժայիկում»։
Հայրապետյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, ակտիվում ունի Բարձրագույն խմբի 106, Ղազախստանի Առաջին լիգայի 25, Եվրոպա լիգայի որակավորման փուլի 11 հանդիպում։
Հայրապետյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։