Իտալացի մարզիչ Ռոբերտո Դե Զերբին, ով ներկայումս աշխատում է «Բրայթոնում», կարող է աշխատանքի անցնել գերմանական Բունդեսլիգայում:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մարզչի ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»:
Ակումբի ղեկավարությունը դիտարկում է դե Զերբիի թեկնածությունը՝ որպես այլընտրանք իսպանացի Խաբի Ալոնսոյին, որին ցանկանում են հրավիրել Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»։
Դե Զերբին «Բրայթոնի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի սեպտեմբերից։ Մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։