Խաբի Ալոնսոն հիանալի արդյունքներ է ցույց տալիս Լևերկուզենի «Բայերում» այս մրցաշրջանում, և պատահական չէ երիտասարդ մասնագետի նկատմամբ թոփ ակումբների հետաքրքրությունն այս պահին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ «Լիվերպուլն» ու «Բավարիան» ցանկանում են ամռանը հրավիրել Ալոնսոյին իրենց թիմ։
Ինչպես հաղորդում է Transfer News-ը՝ մեջբերելով լրագրող Սանտի Աունային, Ալոնսոն նախընտրում է տեղափոխվել «Լիվերպուլ», այլ ոչ թե «Բավարիա»:
«Բայերն» այս պահին գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում թիմը 3-0 հաշվով հաղթեց «Բավարիային» ու առավելությունը հասցրեց հինգ միավորի։